Խաչյալ իմ Փրկիչ, այսօր հիշում ենք սուրբ Խաչիդ հայտնությունն ու բարձրացումը։ Տեր Հիսուս Քրիստոս, Խաչով բացեցիր կյանքի ճանապարհը, Խաչով հաղթեցիր մահվանը և մեղքին։
Խոնարհվում եմ Քո Սուրբ Խաչի առաջ,
որպես փրկության նշան և հավիտենական հույսի աղբյուր։
Օգնիր, որ իմ կյանքի փոքր խաչերը կրեմ համբերությամբ և սիրով,
միշտ հիշեմ, որ խաչի հետևից հարությունն է գալիս։
Օրհնի՛ր, Տեր,
իմ ընտանիքը Քո հրաշազարդ Խաչով, իմ ազգը և ամբողջ աշխարհը,
որ խաչիդ զորությամբ խաղաղություն ու սեր տիրի բոլորիս մեջ։
Քանզի Քոնն է փառքը, զորությունը և խաղաղությունը։
Ամեն։